81448 դիտում
13:06 14-10-2015
Ծիլքար գյուղի վարչական տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել բեռնատարում, որից հետո Mercedes-ը բախվել է «07»-ին և ոստիկանական Вилис-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 01:20-ի սահմաններում ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ծիլքար գյուղի վարչական տարածքում բեռնատար ավտոմեքենա է վառվում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր մարել են նշված հատվածում Վլադիմիր Մաթևոսյանի վարած Renault մակնիշի 576 ԼT 62 համարանիշի ավտոմեքենայի առջևի մասում և թափքում առաջացած խոշոր հրդեհը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բեռնատարը բարձված է եղել ցորենով և ալյուրով, իսկ ավտոմեքենան պատկանում է «Տուր Տրան Ֆլեքս» ՍՊԸ-ին:
Օպերատիվորեն նշված վայր է ժամանել նաև ոստիկանության Արագածի բաժնի օպերատիվ խումբը: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի և դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ:
Գ. Շամշյանը հայտնում է, որ ճանապարհի մառախլապատ լինելու պատճառով արդեն լուսաբացին Արագածի ոստիկանության ծառայողների Вилис-ին և 36-ամյա Արման Հակոբյանի վարած Վազ 2107 մակնիշի 613 ԼՕ 67 համարանիշի ավտոմեքենային է բախվել 33-ամյա Հարություն Մհերյանը՝ իր Mercedes մակնիշի 95 RQ 999 համարանիշի ավտոմեքենայով:
Նշված վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Րաֆֆի Հակոբյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված հատվածում առաջացել է նաև ճանապարհի սողանք, ու եթե տեղի ճանշինականները և Արագածոտնի մարզպետարանը հետևանքները չվերացնեն, այն կարող է հետագայում մեծ խնդիրներ առաջացնել վարորդների համար:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+