3181 դիտում
14:29 14-10-2015
Արա Աբրահամյանը իր լավ ընկեր Գագիկ Ծառուկյանի ո՞ր քայլը չի կրկնի եւ ի՞նչ ճանապարհ չի անցնի Արթուր Բաղդասարյանի հետ
Ես տեղյակ եմ, թե ինչպես կարելի է մի օր ասել մեկ բան, մյուս օրն էլ փոխել որոշումը։ Բայց, հավատացած եղեք, որ ինձ հետ նման բան տեղի չի ունենա։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը՝ արձագանքելով հարցին, թե քաղաքականություն մտնելուց առաջ ուսումնասիրե՞լ է ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի փորձը։
Նրա խոսքով, Գագիկ Ծառուկյանը իր լավ ընկերն է, բայց ինքը չի ցանկանում նման լինել որեւէ մեկին։
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե հնարավո՞ր է՝ միանա ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ, ինչին ի պատասխան նա նշեց, որ Ա. Բաղդասարյանն էլ է իր լավ ընկերը, բայց իրենց ճանապարհներն այլ են։
«Նա երկար ճանապարհ է անցել, բայց ես գնում եմ իմ ուղով»,- ավելացրեց Ա. Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ նա այսօրվա հրավիրված ասուլիսում հայտարարել էր, որ մտադրություն ունի նոր կուսակցություն ստեղծել եւ մասնակցել հաջորդ խորհրդարանական ընտրություններին, հակառակ դեպքում կմիանա քաղաքական ուժերից որևէ մեկին։
Նմանատիպ նյութեր
1391 դիտում
09:36 18-03-2014
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և Արթուր Բաղդասարյանի հարաբերությունները ջերմացել են․ Ժողովուրդ
1372 դիտում
14:04 17-12-2023
Արա Մարտիրոսյանը բոլորիս համար հիանալի երգիչ էր, բայց մեզ համար նաև ընկեր, ում հետ ճանապարհ ենք անցել․ Սիրուշո
Այս բաժնից
721 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
589 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
547 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին