11116 դիտում
17:08 14-10-2015
Ավտովթար Երևանում. բախվել են Volkswagen Touareg-ն ու Opel-ը. վերջինը բախվել է պատին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում Մանթաշյան և Եղբայրության փողոցների խաչմերուկում բախվել են Գավառ քաղաքի բնակիչ, 36-ամյա Տիգրան Գզրարյանի վարած Volkswagen Touareg մակնիշի 01 FR 707 համարանիշի և Երևանի բնակիչ, 25-ամյա Հունան Ավետիսյանի վարած Opel Astra մակնիշի 34 FT 391 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Հարվածի հետևանքով Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել պատին:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 2-րդ հրշեջ փրկարարական ջոկատը: Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Փաստի առթիվ ՃՈ 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի ավագ տեսուչ Գևորգ Դանիելյանի կողմից անվարույթ նյութեր են նախապատրաստվում:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+