3827 դիտում
16:57 01-05-2017
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Լը Պենն առաջարկում է այլընտրանքային կառույց ստեղծել Եվրամիությանը
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը «Եվրոպա-1» ռադիոկայանին տված հարցազրույցում առաջարկել է Եվրոպական Միությունը փոխարինել այլ, նորաստեղծ կառույցով և այն կոչել «Ազատ և ինքնիշխան պետությունների եվրոպական դաշինք», հաղորդում է Ria Novosti-ն։
«Ես եվրոպացի եմ, սակայն դեմ եմ այդ քաղաքական կառույցին, որը կոչվում է Եվրամիություն և որն ամբողջովին շեղվել է իր որդեգրած ուղղությունից։ Միգուցե գտնե՞նք նրան նոր անվանում.. Ազգերի ու համագործակցության, օրինակ, եվրոպական դաշինք, որը թույլ կտա երկրներին միավորվել այնպիսի նախագծերում, որոնք չեն հակասում իրենց ազգային շահերին, քանի որ գտնում եմ, որ Եվրամիության հիմնական խնդիրն այն է, որ այն դարձել է բացառապես տոտալիտար»,-ասել է Լը Պենը։
Ապրիլի 18-ին TF1 հեռուստաալիքին տված հարցազրույցում նա պահանջել էր հեռացնել ԵՄ դրոշը՝ հայտարարելով, որ այդ կառույցը չափազանց շատ վատություն է արել Ֆրանսիային։
Նմանատիպ նյութեր
3982 դիտում
23:08 04-11-2018
Լե Պենն առաջին անգամ գերազանցել է Մակրոնին
1605 դիտում
12:17 16-01-2014
Իրանն առաջարկել է ատոմակայանների վերահսկման տարածաշրջանային կառույց ստեղծել
Այս բաժնից
571 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
598 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1213 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN