211652_close_icon
views-count1687 դիտում article-date 12:31 16-10-2015

Փաստաբանների պալատում սկանդալը շարունակվում է. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է.«Մի քանի օր է ակտիվորեն քննարկվում է սկանդալը, որի կենտրոնում հայտնվել են Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ՓՊ խոսնակ Հայկ Հակոբյանը, ովքեր, ըստ շրջանառվող լուրերի, մամուլում հոդվածներ են պատվիրել փաստաբաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարդսյանի դեմ, ինչպես նաև թիրախավորել են փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին»: «Ժամանակ»-ի հարցմանը երեկ ՓՊ-ից չեն ցանկացել պարզաբանում տալ, իսկ կեսօրին ՓՊ նախագահը հանդես է եկել հայտարարությամբ՝ համերաշխության կոչ անելով փաստաբաններին, ինչը Լուսինե Սահակյանը ծիծաղելի է համարում: Նրա կարծիքով՝ այդ ամենի պատճառն այն է, որ ՓՊ նախագահը չի հանդուրժում երկրորդ՝ իր կարծիքով տարբերվող կարծիք:

Նմանատիպ նյութեր