950 դիտում
19:25 16-10-2015
«Իմ ջերմ ու բարի քաղաք» տոնակատարության ճանաչողական հավելվածը՝ երեխաների համար
«Էրեբունի-Երևան 2797»-ի «Իմ ջերմ ու բարի քաղաք» տոնակատարության անակնկալները երեխաների համար շարունակվում են՝ ճանաչողական հավելվածով։
Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոնի 50 սաներ քաղաքապետարանի հրավերով այցելել են Երևան քաղաքի պատմության թանգարան, ուր նրանց ուղեկցել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցները։ Երեխաները շրջել են թանգարանի՝ Երևանի պատմությունն ըստ դարաշրջանների ներկայացնող հարկաբաժիններում, ունկնդրել ցուցադրության մասին պատմական ակնարկները և մասնակցել «Վիրտուալ զբոսանք հին Երևանում» խաղ-էքսկուրսիային:
Հիշեցնենք, որ «Էրեբունի-Երևան 2797»-ի «Իմ ջերմ ու բարի քաղաք» տոնակատարության ճանաչողական նշված միջոցառումներով սոցիալական տարբեր խմբերի շուրջ 400 երեխաներ համալրելու են մայրաքաղաքի մասին իրենց գիտելիքները՝ «Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային ծրագրի և Երևան քաղաքի պատմության թանգարան այցելելու շնորհիվ։
Նմանատիպ նյութեր
14177 դիտում
17:05 11-10-2015
Երևանում շարունակվում են տոնական միջոցառումները, այն իրոք` «Ջերմ ու բարի քաղաք» է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
637 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
634 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար