9718 դիտում
23:28 16-10-2015
Արտակարգ իրավիճակ Վայոց Ձորի մարզում. Երևան-Մեղրի ճանապարհը գյուղացիները փակել են
Քիչ առաջ Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչները` ի նշան բողոքի, փակել են Երևան –Մեղրի ավտոճանապարհի Աղավնաձորի հատվածը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղացիները արդարացիորեն բարձրաձայնում են, որ գյուղմթերքները իրենք չեն կարողնում մթերել, քանի որ պատկան մարմինները «Շունն ու կատու» են խաղում իրենց հետ:
Այս պահին նշված հատվածը փակ է: Ժամանել են Եղեգնաձորի ոստիկանության աշխատակիցները, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները:
Գյուղացիները պահանջում են մարզպետի և պատգամավորի հետ հանդիպում:
Նմանատիպ նյութեր
59096 դիտում
16:07 06-11-2017
Արտակարգ իրավիճակ Վայոց Ձորի մարզում. գյուղացիները փակել են Գետափ-Մարտունի ավտոճանապարհը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ԼՐԱՑՎԱԾ