Ռուսաստանի ԱԻՆ ինքնաթիռը Սիրիայից Մոսկվա է տեղափոխել ՌԴ, Ուկրաինայի և Բելառուսի քաղաքացիների
Ռուսաստանի Դաշնության ԱԻ նախարարությանը պատկանող ИЛ-76 ինքնաթիռը այսօր առավոտյան Սիրիայի Լաթաքիա նահանգի մարտական գործողությունների գոտուց Մոսկվա է տեղափոխել 56 մարդու, հաղորդում է Ria Novosti-ն:
Նրանցից 38-ը ՌԴ, 8-ը՝ Բելառուսի, 4-ը՝ Ուկրաինայի, 2-ը՝ Սիրիայի քաղաքացիներ են: Մյուս 4 անձինք չունեն քաղաքացիություն:
2015 թվականի հունվարից մինչ այսօր Ռուսաստանի ԱԻՆ-ին պատկանող ինքնաթիռները Սիրիայից Մոսկվա են տեղափոխել 1400-ից ավելի ՌԴ և այլ պետությունների քաղաքացիների: