1210 դիտում
20:40 19-10-2015
Ետխորհրդային երկրների շարքում Հայաստանի կրթությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. ԵՄ դեսպան
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպական միության նորանշանակ դեսպան, Հայաստանում եվրոպական պատվիրակության ղեկավար Պյոտր Անտոնի Սվիտալսկուն:
Ողջունելով հյուրին՝ ԿԳ նախարարը Հայաստանում դիվանագիտական առաքելության անցնելու կապակցությամբ շնորհավորել է դեսպանին և հույս հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի ԵՄ-ի հետ արդյունեվետ համագործակցության շարունակականությանը և զարգացմանը: ՀՀ ԿԳ նախարարը դեսպանին ներկայացրել է կրթական համակարգի վերջին տարիների բարեփոխումները՝ շեշտելով, որ բարեփոխումների իրականացման հարցում Հայաստանը զգալի աջակցություն է ստացել ԵՄ-ից՝ մասնավորապես բարձրագույն կրթության և ՄԿՈՒ ոլորտներում:
Շեշտելով, որ Հայաստանն ակտիվ մասնակցություն ունի ԵՄ կողմից այժմ իրականացվող երկու ամենամեծ կրթական նախագծերին՝ Էրազմուս և Հորիզոն 2020 ծրագրերին, նախարար Ա. Աշոտյանը շնորհակալություն է հայտնել՝ Հորիզոն 2020 ծրագրի անդամավճարը Հայաստանի համար 75 տոկոսով զեղչելու համար:
Նախարարը հույս է հայտնել, որ ծրագիրը նոր հնարավրություններ կընձեռի հայ գիտնականներին՝ միջազգային գիտական ծրագրերում ընդգրկվելու առումով: ԵՄ դեսպանն իր հերթին շեշտել է, որ Հայաստանում իրականցված կրթական ծրագրերը արդյունավետ են գնահատվում, նշել է, որ այժմ մշակվում է ԵՄ ասոցացման նոր համաձայնագիրը, որտեղ մեծ տեղ է հատկացվում կրթական աջակցությանը. "Ետխորհրդային երկրների շարքում Հայաստանի կրթությունը գտնվում է բարձր մակարդակի վրա",- նշել է ԵՄ դեսպան Պ. Ա. Սվիտալսկին:
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են համգործակցության շարունակականությունը բուհական կրթության, ՄԿՈՒ, լրացուցիչ և շարունակական, ինչպես նաև ֆորմալ կրթության ոլորտներում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
787 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
625 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
736 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված