2031 դիտում
22:45 19-10-2015
Կբացվի «Ավանդույթից-արդիականություն» խորագրով հայ-ճապոնական ժամանակակից արվեստի ցուցահանդեսը
«Էյբիք» հայ-ճապոնական կազմակերպության նախաձեռնությամբ՝ ս. թ. հոկտեմբերի 23-ին, ժամը 16:00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կբացվի «Ավանդույթից-արդիականություն» խորագրով հայ-ճապոնական ժամանակակից արվեստի ցուցահանդեսը:
Այն նվիրվում է Հայաստանում Ճապոնիայի դեսպանության բացման նշանակալի իրադարձությանը:
Հայ-ճապոնական «Էյբիք» կազմակերպությունը համագործակցելով Ճապոնիայի Գալերիա Գինձա Ի Չոմե ցուցասրահի հետ (տնօրեն՝ Մակի Միկիկո), մեկ տասնամյակ է ինչ Հայաստանում և Ճապոնիայում կազմակերպում է անհատական և խմբակային ցուցահանդեսներ: Ցուցահանդեսների նպատակն է հայ արվեստասերներին ծանոթացնել Ճապոնիայի ժամանակակից գեղագիտությանը, ինչպես նաև, ճապոնական հասարակությանը՝ հայ արվեստին:
Ցուցահանդեսին իրենց ստեղծագործություններով (գեղանկար, քանդակ, կիրառական արվեստի նմուշներ) կներկայանան 21 ճապոնացի և 9 հայ արվեստագետներ:
Ցուցահանդեսը կգործի ս. թ. հոկտեմբերի 23-30-ը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
613 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
454 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
958 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ