211652_close_icon
views-count2191 դիտում article-date 22:29 19-10-2015

Ալեքսանդր Մոտովոյ. Օզբիլիզը Ռուսաստանի առաջնության լավագույն կիսապաշտպաններից է

Մոսկվայի «Սպարտակի» եւ Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվող Ալեքսանդր Մոստովոյը՝ մեկնաբանելով Ռուսաստանի առաջնության 12-րդ տուրի «Սպարտակ»-«Լոկոմոտիվ» հանդիպումը (1:2), առանձնացրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիզին, որը 2-րդ խաղակեսում դաշտ մտնելով, սրություն հաղորդեց «Սպարտակի» գրոհներին, ինչպես նաեւ դարձավ գոլային փոխանցման հեղինակ: «Դեռ նախորդ մրցաշրջանում եմ ես Օզբիլիզին համարել իր դիրքում առաջնության լավագույն խաղացողներից մեկը: Սակայն նա վնասվածք ստացավ եւ այս մրցաշրջանի սկիզբը բաց թողեց: Երբ «Սպարտակը» Արազին «Կուբանից» ձեռք բերեց, նա ձեռք բերեց առաջնության լավագույն ֆուտբոլիստներից մեկին: Այս ամենը ես ասում եմ, քանի շատերը խոսում են «Սպարտակի» պահեստայինների նստարանի բացակայության մասին: Ինչպե՞ս թե չկա այդ նստարանը: «Սպարտակը» պահեստայինների մեծ նստարան ունի», ասել է Մոստովոյը: Հիշեցնենք, որ խաղից հետո «Սպարտակի» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը տարակուսանք էր [url=https://shamshyan.com/hy/article/2015/10/19/68052/]հայտնել[/url], թե ինչու է Օզբիլիզը նստում պահեստայինների նստարանին:

Նմանատիպ նյութեր