211652_close_icon
views-count1368 դիտում article-date 08:00 20-10-2015

ԲՏԱ բանկը կմիաձուլվի Հայէկոնոմբանկի հետ. տեղեկությունը հաստատվել է. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀայԷկոնոմբանկի մամուլի պատասխանատու Աննա Մկրտչյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է տեղեկություններն այն մասին, որ Հայէկոնոմբանկը աուդիտ է իրականացնում ԲՏԱ բանկում՝ այն իրեն միաձուլելու նպատակով։ Գործարքի այլ մանրամասներ ՀայԷկոնոմբանկի մամուլի պատասխանատուն չհայտնեց, նշելով, որ դրանք պարունակում են առևտրային գաղտնիքներ։ Սպասվում է, որ աուդիտը կտևի մոտ երկու ամիս, որից հետո էլ հավանաբար տեղի կունենա ԲՏԱ-ի միաձալումը Հայէկոնոմբանկին։ Նշենք, որ խոսքը ֆինանսական և իրավաբանական աուդիտի մասին է։ Բանկային համակարգում սա նշանակալից իրադարձություն է»:

Նմանատիպ նյութեր