211652_close_icon
views-count15364 դիտում article-date 22:54 05-03-2016

Երևանում Հայէկոնոմբանկի աշխատակիցը վրաերթի է ենթարկել հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, մարտի 5-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում:Ժամը 21:00 ի սահմաններում Երևանի բնակիչ 29- ամյա Միքայել Մարգարյանը Նար-Դոսի և Ռոստոմի փողոցների խաչմերուկում իր վարած Nissan Tida մակնիշի 120 ՏL 01 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 46- ամյա Արմեն Շաբոյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վարորդը փախուստի չի դիմել, օգնել է ,որպեսզի վրաերթի ենթարկվածը տեղափոխվի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ՝ Անդրանիկ Փարսադանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով ավտոմեքենան հաշվառված է Հայէկոնոմբանկ բբը հաշվեկշռում վարորդն էլ աշխատում է նշված բանկում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հետիոտնը փողոցը անցնելիս է եղել հետիոտնի համար թույլատրելի վայրով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր