211652_close_icon
views-count2560 դիտում article-date 08:26 20-10-2015

Արմեն Աշոտյանը՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի թեկնածու. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «ԵՏՄ գործադիր մարմնի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Տիգրան Սարգսյանի նշանակվելուց հետո քաղաքական կուլիսներում քննարկում են, թե ով կարող է փոխարինել Սարգսյանին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում։ Թեկնածուների թվում այս պահին ամենահավանականը դիտվում է կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, հաշվի առնելով, որ իշխանության ամենաբարձր օղակների հետ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերված, որ սահմանադրական հանրաքվեն անցկացնելուց հետո կրթության եւ գիտության նախարարի պորտֆելը տրվելու է Հայ հեղափոխական դաշնակցությանը։ Իսկ Աշոտյանը Սերժ Սարգսյանի սիրելի նախարարն է, եւ նրան, բնականաբար, համակարգից դուրս չեն թողնի։ Ի դեպ, այս ընթացքում քննարկվել է նաեւ Աշոտյանին հանրաքվեից հետո անվտանգության խորհրդի քարտուղար նշանակելու տարբերակը. ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հրաժարականից հետո սույն պաշտոնը տեւական ժամանակ թափուր է։ Թե վերջնական ինչ որոշում կկայացվի, պարզ կդառնա ոչ հեռու ապագայում։ Դեսպանի հարցում արագ կողմնորոշում է պետք, քանի որ ագրեման ստանալը ամիսներ է տեւում»:

Նմանատիպ նյութեր