15930 դիտում
21:26 20-10-2015
Երևանում 38-ամյա վարորդը Hyundai-ով վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Անդրանիկ Փարսադանյանի կողմից հարուցել է քրեական գործ` ՀՀ քր-օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է հոկտեմբերի 19-ին` Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ժամը 09:00-ի սահմաններում Արցախի պողոտայի 14 շենքի դիմաց Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի բնակիչ, 38-ամյա Բեգլար Աղաջանյանը իր վարած Hyundai Sonata մակնիշի 90 RR 008 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Արցախի պողոտայի բնակիչ, 79-ամյա Լևոն Խաչատրյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Էրեբունի բժշկական կենտրոն:
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին Լ. Խաչատրյանը հիվանդանոցում մահացել է:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+