1439 դիտում
08:02 21-10-2015
Լևոն Զուրաբյանի մեղադրանքները կատարելապես անհեթեթ են. Վենետիկի հանձնաժողովի քարտուղար. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վենետիկի հանձնաժողովի քարտուղարը երեկ պատասխանել է «ՀԺ» ի հարցին՝ արդյոք իրե՞նք են ՀՀ իշխանություններին խնդրել հետամուտ լինել Լևոն Զուրաբյանի հայտարարությանը, թե Գագիկ Հարությունյանը կաշառել է Վենետիկի հանձնաժողովին։
«Մենք այդ մասին իմացել ենք ԶԼՄ-ների հաղորդումներից, և գտնում ենք, որ այդ մեղադրանքները կատարելապես անհեթեթ են։ Մենք չենք խնդրել Հայաստանի իշխանություններին պարզաբանել այդ հարցը»,– գրել է Թոմաս Մարքերթը։ Եվրամիության մամուլի քարտուղար Տատյանա Բաևան էլ իր հերթին սույն գրությանը հավելել է. «Ես կցանկանայի ավելացնել, որ Վենետիկի հանձնաժողովը հեղինակավոր իրավական փորձագետների անկախ մարմին է, որի աշխատանքը հիմնված է անկողմնակալության և ազնվության սկզբունքների վրա. Վենետիկի հանձնաժողովի դերը այն չէ, որ ստիպի կառավարություններին ընդունել իր առաջարկությունները»։
Երեկ տեղեկացանք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը չի կողմնորոշվում ինչ ընթացք տալ Զուրաբյանի սկանդալային հայտարարությանը։ Դատախազությունը ոստիկանությանը հանձնարարել էր հետաքննել Զուրաբյանի հայտարարությանը, բայց վերջինս ոստիկանություն չէր ներկայացել»։
Նմանատիպ նյութեր
1608 դիտում
10:49 25-09-2020
Պատասխան մեղադրանքները նույնքան անհեթեթ են․ «Առավոտ»
3375 դիտում
18:40 15-11-2020
Արթուր Վանեցյանը չի ընդունել առաջադրված անհեթեթ մեղադրանքները. պաշտպաններ
Այս բաժնից
1174 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
958 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»