37402 դիտում
18:40 21-10-2015
Պատգամավոր Յուվեցի Կարոյի փեսան վերնիսաժի գործով դատապարտվեց 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հոկտեմբերի 21-ին, հրապարակվեց «Վերնիսաժի» հայտնի գործով դատավճիռը:
Ինչպես փոխանցում է [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, դատավոր Գագիկ Պողոսյանը գործով ամբաստանյալ, ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսա Գոռ Առաքելյանին մեղավոր ճանաչեց և դատապարտեց 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Դատախազը նրա համար պահանջել էր 9 տարվա ազատազրկում։
Դատարանը մյուս ամբաստանյալ Վալերիկ Հովհաննիսյանին դատապարտեց 3 տարվա ազատազրկման` փաստորեն ավելի խիստ պատիժ սահմանելով, քան պահանջել էր դատախազը (երկուսուկես տարի):
Ներսես Մելքոնյանին դատարանը ազատազրկեց 2 տարով` որքան պահանջել էր դատախազը։
Գոռ Առաքելյանի պատժի կրման սկիզբ է համարվում 2014 թ. մայիսից 18-ը, ձերբակալվեց, Ներսես Մեքոնյանինը` 2014թ. հունիսի 6–ը, Վալերիկ Հովհաննիսյանինը` հունիսի 3-ը։
Վալերիկ Հովհաննիսյանի հայրը դժգոհեց. «Տենց լավ չէր, հինգ տարի տայիք» բղավելով, իսկ Գոռ Առաքելյանի աները` պատգամավոր Կարո Կարապետյանը, վճռի հրապարակմանը ներկա չէր։
Հիշեցնենք, որ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում կրակոցներ էին հնչել «Վերնիսաժի» տարածքում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը (ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան) Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ վեճի բռնվելով Վալերիկ Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի հետ, փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել նրանց, ինչպես նաեւ անկանոն կրակ է բացել՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով պատահական անցորդների։ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ավելի ուշ կալանավորվել են նաեւ Ներսես Մելքոնյանը եւ Վալերիկ Հովհաննիսյանը՝ խուլիգանության մեղադրանքով:
Գոռ Առաքելյանին մեղադրանք էր առաջադրվել 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 10-րդ, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 9-րդ, 113 –րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով (զենքի գործադրմամբ առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելը):
Վալերիկ Հովհաննիսյանին եւ Ներսես Մելքոնյանին մեղադրանք էր առաջադրվել 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն):
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2014/17/05/14503/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2014 թվականի մայիսի 17-ին կրակոցներ էին հնչել Վերնիսաժի մոտ գործող «Պրոգրեստեխ Արմենիա» ընկերության շենքի մուտքի դիմաց:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6777 դիտում
19:00 19-01-2016
6 տարի 6 ամիս ժամկետով դատապարտված ԱԺ պատգամավոր Յուվեցի Կարոյի փեսայի մոտ խոզի գրիպ է ախտորոշվել