6751 դիտում
12:26 26-01-2016
Ի՞նչ վիճակում է եւ արդյո՞ք այլ դատապարտյալների վարակել է դատապարտված եւ խոզի գրիպով վարակված ԱԺ պատգամավոր Յուվեցի Կարոյի փեսան
«Վերնիսաժի» գործով 6 տարի և 6 ամիս ժամկետով [url=https://shamshyan.com/hy/article/2015/10/21/68304/]դատապարտված [/url]Գոռ Առաքելյանը, ում մոտ ախտորոշվել խոզի գրիպ (H1N1 վիրուս), «Էրեբունի» բժշկական կենտրոնից տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՔԿՀ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն պետ Գոռ Ղլեչյանը:
Նա փոխանցեց, որ Գոռ Առաքելյանն արդեն ապաքինվել է: Ավելին՝ նրանից բացի, ոչ մի այլ դատապարտյալի մոտ խոզի գրիպ չի ախտորոշվել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գ. Առաքելյանի մոտ ախտորոշվել խոզի գրիպ և նա բուժում է ստանում Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացել էր նշված բժշկական կենտրոնից: Նրա մոտ նաեւ թոքաբորբ էր ախտորոշվել:
Էլ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հոկտեմբերի 21-ին հրապարակվել էր «Վերնիսաժի» հայտնի գործով դատավճիռը: Դատավոր Գագիկ Պողոսյանը գործով ամբաստանյալ, ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսա Գոռ Առաքելյանին մեղավոր էր ճանաչել և դատապարտել 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Դատախազը նրա համար պահանջել էր 9 տարվա ազատազրկում։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2014/17/05/14503/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2014 թվականի մայիսի 17-ին կրակոցներ էին հնչել Վերնիսաժի մոտ գործող «Պրոգրեստեխ Արմենիա» ընկերության շենքի մուտքի դիմաց:
Նմանատիպ նյութեր
6777 դիտում
19:00 19-01-2016
6 տարի 6 ամիս ժամկետով դատապարտված ԱԺ պատգամավոր Յուվեցի Կարոյի փեսայի մոտ խոզի գրիպ է ախտորոշվել
Այս բաժնից
805 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
640 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
751 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված