211652_close_icon
views-count2575 դիտում article-date 23:10 22-10-2015

ԱՄՆ-ն և ԵՄ երկրները ՄԱԿ ԱԽ-ից պահանջել են պատասխան քայլ ձեռնարկել Իրանի կողմից հրթիռի արձակմանը

ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան նամակ են հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որում պահանջում են համապատասխան միջոցառումներ ձեռնարկել Իրանի դեմ՝ վերջինիս կողմից բալիստիկ հրթիռ արձակելու մասին արգելող բանաձևը շրջանցելու համար, հաղորդում է Tass-ը: Նշվում է, որ հրթիռի արձակումը ՄԱԿ ԱԽ-ի բանաևի խախտում է, քանի որ այն կարող է տեսականորեն միջուկային մարտագլխիկ կրել: «Մենք գտնում ենք, որ այդ տեղեկությունը կօգնի կոմիտեին իր ստանձնած պարտավորությունների կատարման գործում»,-ասված է նամակում: ԱՄՆ-ի պատվիրակությունը երեկ փակ նիստ է հրավիրել, որի ժամանակ բարձրացրել է Թեհրանի կողմից պատժամիջոցային ռեժիմի խախտման հարցը:

Նմանատիպ նյութեր