1860 դիտում
15:27 22-10-2015
Տոմաս Տուխել. Մխիթարյանին լիարժեք չենք կարող փոխարինել
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը այսօր Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստանի հավաքականի և թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի [url=https://shamshyan.com/hy/article/2015/10/21/68291/]բացակայությանը[/url]՝ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում «Գաբալայի» հետ հանդիպմանը:
«Շատ ցավալի է, որ Մխիթարյանը մեր հետ չեկավ: Կարծում եմ, որ նման մակարդակի ֆուտբոլի վրա չպետք է որևէ քաղաքականություն, վախ, արտաքին այլ խնդիրներ ազդեն: Այսպես թե այնպես, մենք որոշում ենք կայացրել: Մենք հարգանքով ենք վերաբերվում ստեղծված իրավիճակին:
Մենք պետք է փոխհատուցենք Հենրիխի բացակայությունը, թեպետ գիտենք, որ նա այնպիսի մարզավիճակում է գտնվում, որ լիարժեք նրան փոխարինել չենք կարող», ասել է Տուխելը:
Նշենք, որ «Գաբալա»-«Բորուսիա» հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով ժամը 19:00-ին:
Նմանատիպ նյութեր
2984 դիտում
19:20 26-07-2016
Տոմաս Տուխել. Շյուրլեն մեզ անհրաժեշտ էր Մխիթարյանին կորցնելուց հետո
2525 դիտում
12:26 14-05-2016
Տոմաս Տուխել. Մենք չենք կարող Հումելսին հենց այնպես փոխարինող գտնել
3351 դիտում
23:08 04-03-2016
Տոմաս Տուխել. Վստահ ենք, որ կարող ենք հաղթել «Բավարիային»
Այս բաժնից
1456 դիտում
19:33 13-10-2024
Էդուարդ Սպերցյանն ապաքինվել է և կարող է մասնակցել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղին
1855 դիտում
19:12 13-10-2024
Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա․ մեկնարկային կազմեր
1753 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը