211652_close_icon
views-count10745 դիտում article-date 16:39 22-10-2015

Հայաստան է գալիս աշխարհահռչակ կարատեի վարպետ Մասաո Կավասոն

JKA Armenia-ի նախագահ Շահեն Պետրոսյանի հրավերով Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նոյեմբերի 14-16-ը Հայաստան կժամանի աշխարհահռչակ կարատեի վարպետ Մասաո Կավասոն (Masao Cawasoe): Այցի շրջանակում կարատեի վարպետը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, կհանդիպի արդեն միջազգային ճանաչում ձեռք բերած «Դու կարող ես պաշտպանել ինքդ քեզ» նախագծի հաշմանդամություն ունեցող մասնակիցների հետ, կանցկացնի նաև սեմինար-պարապմունք և իր հարուստ փորձը կփոխանցի ոլորտի մասնագետներին: Մանրամասներին ծանոթանալու, ինչպես նաև սեմինարին մասնակցելու և լուսաբանելու համար կարող եք զանգահարել` (093) 71-50-30, (055) 17- 50- 30:

Նմանատիպ նյութեր