1857 դիտում
08:54 23-10-2015
Ակնհայտ է՝ հայկական ֆուտբոլում տարվող քաղաքականությունը սխալ է և փոփոխության պետք է ենթարկել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրում է. «ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը երեկ լրագրողների հետ զրույցի ժամանակ խոստովանել է, որ ինքը տեղյակ չէ, թե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում ինչ է կատարվում: Սա այն դեպքում, երբ Հայաստանի ֆուտբոլը հենց այն ոլորտն է, որտեղ ակնհայտ խայտառակ իրավիճակ է տիրում:
Մի քանի տարի առաջ բոլորը մեծ հույսեր էին կապում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ, քանի որ դրա կազմում բազմաթիվ բարձրակարգ ֆուտբոլիստներ ընդգրկվեցին: Սակայն Հայաստանի հավաքականը խայտառակ ձևով տապալվեց «Եվրո-016»-ի ընտրական փուլում. ութ խաղերից վեցում պարտվեց, իսկ երկուսում կարողացավ միայն ոչ ոքի խաղալ: Եվ պետք է արձանագրել, որ Հայաստանի ֆուտբոլը, թերևս, այն եզակի ոլորտներից է, որտեղ միանշանակ ակնհայտ է՝ տարվող քաղաքականությունը սխալ է, և փոփոխության պետք է ենթարկել:
Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունը ոչ միայն իրավունք չունի ֆուտբոլում տիրող իրավիճակին ծանոթ չլինել, այլև, որպես ոլորտում պետական քաղաքականությունը իրականացնող գերատեսչություն, ուղղակի պարտավոր է ամենայն մանրամասնությամբ պարզել, թե ՀՖՖ-ում ինչ է կատարվում, և որոնք են ազգային հավաքականի ձախողման պատճառները՝ միջոցներ ձեռնարկելով իրավիճակը շտկելու համար: Սակայն նախարարը քաղաքական անմեղսունակություն դրսևորելով՝ հայտարարել է, թե անտեղյակ է:
Իհարկե, հասկանալի է, որ նախարար Գաբրիել Ղազարյանին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պարզապես արգելել է ֆուտբոլով հետաքրքրվել, և ինքը, «շառից-փորձանքից հեռու», այդ սպորտաձևի մասին մոռացել է: Բայց այդպես մի տեսակ սիրուն չէ»:
Նմանատիպ նյութեր
1476 դիտում
16:52 18-05-2020
Հենրիխ Մխիթարյան. Հայկական ֆուտբոլում շատ բաներ եմ տեսնում, որ սխալ է, բայց նաև լավն եմ տեսնում
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը