5681 դիտում
09:55 21-11-2021
Սխալ մարդկանց սխալ տեղերում լինելու արդյունքն է նաև, որ 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմը թույլ տվեց խայտառակ կազմակերպչական թերացումներ՝ պատճառելով աղետալի ու անդառնալի վնաս
Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի նախկին տեղակալ, 44-օրյա պատերազմին առաջին իսկ օրվանից իր զինակից ընկերների հետ առաջնագծում մինչև վերջ իր պարտքը կատարած Վահրամ Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Պետության հզորացումն ունի պարզ ու մաթեմատիկական հստակությամբ բանաձև. Ինչպես օրինակ 1+1=2 բանաձևը։
Պետություններն ու ազգերը հզորանում են, երբ ճիշտ մարդիկ գտնվում են ճիշտ տեղերում .... Երբ զինվորը աշխատում է բանակում, երբ իրավաբանը զբաղվում է իրավաբանությամբ, դիվանագետը զբաղվում է դիվանագիտությամբ, բժիշկը՝ բժշկությամբ, կոշկակարը՝ կոշկակարությամբ...
Հնչում է պարզ, բայց սա է մեր իրական խնդիրը. Չէ՞ որ լավ բժիշկ լինելը դեռևս չի նշանակում լավ թաղապետ լինել...
Մենք՝ հայերս, ունենք բանաձևի առաջին մասը. Բանիմաց, ուժեղ ու շենացնող մարդկանց պակաս միանշանակ չունենք։
Մեր հայերն են, որ արարում են աշխարհի ամենատարբեր պետություններում ու ամենատարբեր ոլորտներում՝ զբաղեցնելով առաջատար դիրքեր։
Ունենք ավելի շատ ու ավելի հզոր մտավոր ռեսուրս քան յուրաքանչյուր այլ պետություն !
Էս բանաձևի երկրորդ մասն է, որ մեզ մոտ բացակայում է.
Մենք ունենք Ճիշտ մարդկանց, սակայն մեր ճիշտ մարդիկ ճիշտ տեղերում չեն։ Կամ սխալ մարդիկ են սխալ տեղերում.
Ու էս ամենի արդյունքը լինում է աղետալի ... ! Արդյունքը այն է ինչ տեսել ենք նախորդ 30 տարիների ընթացքում ու տեսնում ենք մինչև օրս՝ ամեն օր։
Սխալ մարդկանց սխալ տեղերում լինելու արդյունքը՝ հայերիս պարագայում, եղավ այն, որ 44 օրյա պատերազմին մենք կորցրեցինք ավելի քան 4000 հայ։
Որովհետև երբ ճիշտ մարդիկ չեն լինում ճիշտ տեղերում, ապա պատերազմին նախորդող 30 տարիների ընթացքում չի արվում ոչինչ՝ մշտապես սպասվող պատերազմին արժանապատվորեն դիմադրելու և արձագանքելու համար։
Սխալ մարդկանց սխալ տեղերում լինելու արդյունքն է նաև, որ 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմը թույլ տվեց խայտառակ կազմակերպչական թերացումներ՝ պատճառելով աղետալի ու անդառնալի վնաս...
Ու աղետալին բոլորովին էլ հողերի կորուստը չի։
Հողերը դեռ կան, դեռ իրենց տեղերում են։
Ուղղակի այժմ ոչ մեր հսկողության տակ։ Մենք հողերը կորցրել ենք այնքանով, որքանով ադրբեջանն էր այն կորցրել 30 տարի առաջ։
Մեր իրական ու միակ կորուստը՝ մարդկային կյանքերն են, մեր 4000ից ավել հայրենակիցների կյանքերը։
Եվ որպեսզի մենք կարողանանք ըմբռնել տեղի ունեցած իրականությունը, որպեսզի կարողանանք հասկանալ տեղի ունեցածի պատճառները, որպեսզի կարողանանք հասկանալ ստեղծված իրավիճակի հնարավոր լուծումները՝ մենք պետք է սկսենք Իրադարձություններն ընդունել առանց էմոցիաների՝ առանց հայհոյելու կամ երևույթները լավ կամ վատ որակելու։
Միայն այս մոտեցմամբ է հնարավոր ճիշտ լուծում գտնել. Էմոցիան միայն վնասում է և երբեք չի նպաստում ճիշտ պատկերացում կազմելուն, նամանավանդ Հայաստանում, որտեղ բոլոր քաղաքական ուժերը ամեն առիթով փորձում են դիվիդենտներ շահել՝ շահարկելով ու մանիպուլացնելով իրադարձությունները։
Եվ այս ամենը, որաքն էլ այն աղետալի լինի, բնականոն քաղաքական էվոլյուցիայի անխուսափելի մասնիկն է՝ իր ներքաղաքական, աշխարհաքաղաքական, բարոյահոգեբանական և մնացած այլ գործոններով.
Մեր հասարակությունը չի եղել բավականաչափ զարգացած, որպեսզի ծնի մեր պատկերացրած կամ երազած քաղաքական ուժին։ Ամեն ժողովուրդ արժանի է իր ունեցած քաղաքական իշխանությանը, քանի որ այդ ժողովրդի գրկից է դուրս գալիս այդ իշխանությունը։
Իսկ մեր հասարակության թերզարգացած լինելը, ցավոք սրտի, ևս նորմալ երևույթ է, քանի-որ յուրաքանչյուր հասարակություն կոփվում, հզորանում ու զարգանում է դժվարություններով ու փորձություններով անցնելիս։
Սա ևս անհրաժեշտ և անխուսափելի մասն է բնականոն էվոլյուցիայի։
Մեր իմացած բոլոր զարգացած ու հզոր պետությունները ևս կայացել են՝ անցնելով յուրովի դժվարություններով ու փորձություններով լի ճանապարհ։
Օրինակ, ԱՄՆ-ում ընդամենը երկու սերունդ առաջ քաղաքացիական պատերազմի արդյունքում զոհվել է ավելի քան 700.000 անձ։ Չի լրացել նույնիսկ 150 տարի։
Իսկ 40 տարի առաջ Ամերիկան դադարեցրեց կամ հանձնվեց Վիետնամի հետ պատերազմում՝ կրելով ավելի քան 55.000 մարդկային զոհ։
Իսրայելը իսրայել չէր դառնա, եթե չլիներ հոլոքոստը՝ տանելով ավելի քան 3 միլիոն մարդկային կյանքեր։
Ֆրանսիան ֆրանսիա չէր դառնա, եթե չտեսներ քաղաքացիական պատերազմ։
Հայաստանն էլ բանակ և պետականություն չէր ունենա, եթե չլիներ Արցախյան ազատամարտը։
Մեր ազգը բացառություն չէ և էս ամենից ևս ուժեղացած է դուրս գալու։
Եվ ես ավելի քան վստահ եմ, երբ շուտով Հայ ժողովրդի գրկից կծնվի այն ղեկավարը, ով պարզ ու անկեղծորեն կբացատրի մեր իրական խնդիրները, ով ժողովրդին ցույց կտա էտ խնդիրների իրական պատճառները, ով անկեղծորեն կնդունի պատճառներում ունեցած իր մասնաբաժին մեղավորությունն ու ներգրավվածությունը, ով ժողովրդին կկարողանա բացատրել եղած խնդիրների ռեալ լուծումները՝ քայլերի հստակ հաջորդականությամբ, ով ճիշտ կադրային քաղաքականությամբ ու էֆֆեկտիվ կառավարման միջոցով կյանքի կկոչի այդ լուծումներն ու երկրի հզորացմանը միտված ծրագրերը... մեր ազգը կրկին կհամախմբվի ու կկայացնի ճիշտ որոշում ...!!!
Եվ երբ ճիշտ մարդիկ կլինեն ճիշտ տեղերում ... Մենք կրկին կկերտենք էնպիսի իրականություն ու պատմություն, որին մեր ազգը արժանի է
Հիշե՛ք, որքան խորն է անկումը, այնքան ավելի ուժգին է վերելքը !!

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
18541 դիտում
23:08 31-07-2020
Երևանում թալանել են «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողի Mercedes-ը, պատճառելով մոտ կես միլիոն դրամի վնաս
Այս բաժնից
730 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
751 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»