211652_close_icon
views-count1982 դիտում article-date 18:21 23-10-2015

«Նռան հատիկ» մանկապատանեկան 15-րդ հանրապետական փառատոնը կանցկացվի «Վերածնունդ» խորագրի ներքո

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ` ս. թ. հոկտեմբերի 25-30-ը կանցկացվի «Նռան հատիկ-2015» մանկապատանեկան 15-րդ հանրապետական թատերական փառատոնը` «Վերածնունդ» խորագրով: Փառատոնի նպատակն է աջակցել մանկապատանեկան թատերական արվեստի զարգացմանն ու ավանդույթների ձևավորմանը, համախմբել և համակարգել գործող թատերական մանկապատանեկան խմբերը, աջակցել նորերի ստեղծմանն ու կայացմանը: Ներկայացումները տեղի կունենան Ա. Շիրակացու անվան ճեմարանում, Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում, Զեյթունի մշակույթի կենտրոնում, Երևանի թիվ 5 մշակույթի կենտրոնում, Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում: Փառատոնին մասնակցում են 30 թատերախումբ՝ 35 ներկայացումով, որից 6՝ ք. Երևանի Հ. Կոջոյանի անվան կրթահամալիրի, ք. Աշտարակի Պ. Պռոշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի, ք. Արթիկի մշակույթի կենտրոնի, ք. Գավառի մանկատան, ք. Աբովյանի Սբ. Ստեփանոս հոգևոր մշակույթի կենտրոնի, ք. Գյումրու հայորդաց տան մանկական թատերախմբերը առաջին անգամ կմասնակցեն փառատոնին: Ս. թ. հոկտեմբերի 23-ին, Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում` «Նռան հատիկ» մանկապատանեկան հանրապետական թատերական փառատոնին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Հայրապետյանը, փառատոնի պատվավոր նախագահ Հասմիկ Կարապետյանը, «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիայի անդամ Գարիկ Ղազարյանը և մասնակից թատերախմբերի ղեկավարներ:

Նմանատիպ նյութեր