211652_close_icon
views-count4711 դիտում article-date 23:06 25-10-2017

«Արևը բոլորինն է». մեկնարկում է «Նռան հատիկ» մանկապատանեկան թատերական 17-րդ հանրապետական փառատոնը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ՝ ս. թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 4-ը «Արևը բոլորինն է» խորագրրի ներքո կանցկացվի «Նռան հատիկ» մանկապատանեկան թատերական 17-րդ հանրապետական փառատոնը: Փառատոնին մասնակցում է 40 թատերախումբ՝ 42 ներկայացումով: Այս տարի փառատոնին կմիանան 12 թատերախմբեր՝ Գեղարքունիքի (4), Լոռու (2), Արմավիրի (2), Արարատի (2), Տավուշի (1) մարզերից և Երևանից (1): Փառատոնը կմեկնարկի հոկտեմբերի 30-ին, ժամը 11:00-ին, Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում: Կմասնակցեն «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Գ. Ղազարյանը, «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական փառատոնի պատվավոր նախագահ և Իսահակյանի անվան գրադարանի տնօրեն Հ. Կարապետյանը, «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական փառատոնի նախագահ Ա. Մանթաշյանը և ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Ն. Հայրապետյանը:

Նմանատիպ նյութեր