211652_close_icon

Ամերիկացի պաշտոնյաները Օբամայից պահանջում են Սիրիայում ոչ թռիչքային գոտի ստեղծել

views-count1737 դիտում article-date 16:50 23-10-2015
Ամերիկյան The New York Times պարբերականը գրում է, որ ամերիկացի չինովնիկները նախագահ Բարաք Օբամայի վրա ճնշում են գործադրում՝ պահանջելով ոչ թռիչքային գոտի ստեղծել Սիրիայում: Թերթը նշում է, որ Սպիտակ Տունը լավատեսորեն չի վերաբերվում միջամտության այդ գաղափարին, սակայն Եվրոպայում միգրացիոն ճգնաժամը ստիպում է Օբամային ավելի վճռական քայլեր ձեռնարկել: Նշվում է, որ երկուշաբթի Սպիտակ Տանը պետքարտուղար Ջոն Քերրին և այլ քաղաքական գործիչներ փորձել են համոզել նախագահ Օբամային ռազմաօդային ուժեր կիրառել Սիրիայի քաղաքացիներին կրակոցներից պաշտպանելու համար: Միևնույն ժամանակ Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը հայտարարել է, որ դրա համար պետք են հավելյալ ռազմական ռեսուրսներ: Բացի այդ, եթե ԱՄՆ-ն որոշի արգելափակել Սիրիայի որոշակի հատվածներ, կմեծացնի Ռուսաստանի հետ ոչ մտադրված բախման հավանականությունը:

Նմանատիպ նյութեր