211652_close_icon
views-count2971 դիտում article-date 20:31 23-10-2015

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահն ընդունել է Ասիական Զարգացման Բանկի պատվիրակությանը

«Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագիր-փուլ 2» քաղաքականության մատրիցայում ներառված ոլորտային գործողությունների քննարկման ու ճշգրտման նպատակով Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանը Կոմիտեում ընդունել է Ասիական Զարգացման Բանկի պատվիրակությանը՝ բանկի գլխավոր տնտեսագետ Մեթյու Հոջ-Կոպայի, ծրագրերի մասնագետ, տնտեսագետ Բոբուր Գաֆուրովի, բանկի երևանյան գրասենյակի ներկայացուցիչներ Արսեն Կարապետյանի և Վահե Հովհաննիսյանի մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում պատվիրակությունը կոնկրետացավ «Ենթակառուցվածքների սատարման ծրագրի» քաղաքականության երկրորդ փուլի մատրիցայում Ջրային տնտեսության պետական կոմիտեին վերաբերող խնդիրների վրա: Քննարկման նյութ դարձան քաղաքականության երկրորդ փուլի մատրիցայում Ջրային տնտեսության պետական կոմիտեին հասցեագրված հետևյալ գործողությունները. 1. Ոլորտային կառավարման բարելավված համակարգերը, որով նախատեսվում է բարելավել ակտիվների կառավարման հմտությունները և լավացնել ինստիտուցիոնալ կարողությունները: 2. Հզորացնել մշտադիտական համակարգերը՝ սահմանել կատարողական հիմնական ցուցանիշները և մշակել մեխանիզմներ ներքին աուդիտի գործունեության ինքնուրույնությունը հզորացնելու նպատակով: Կողմերը բոլոր հարցերի շուրջ ձեռք բերեցին փոխադարձ համաձայնություններ՝ հետապնդելով մասնագիտական և գործառութային կարողությունների կատարելագործման ու հզորացման նպատակ: [b]ՋՏՊԿ տեղեկատվական կենտրոն [/b]

Նմանատիպ նյութեր