1602 դիտում
14:05 24-10-2015
«Գազպրոմ»-ը կարող է Եվրոպային ռեկորդային ցածր գնով գազ առաջարկել
2016 թվականին ռուսական «Գազպրոմ» կոնցեռնը կարող է Եվրոպայի երկրներին առաջարկել բավականին էժան գնով գազ՝ 1000 խմ-ի դիմաց շուրջ 200 դոլար, հաղորդում է Bloomberg պարբերականը:
Նշված գինը կլինի վերջին 11 տարիների ընթացքում բացի մերձբալթյան երկրներից, եվրոպական տարածաշրջանին առաջարկված ամենացածր սակագինը:
Ընկերության բյուջեի այդ նախագծին մոտ կանգնած աղբյուրներից մեկի փոխանցմամբ՝ հաջորդ տարի Եվրոպա գազի արտահանումը կմնա նույն մակարդակի վրա՝ շուրջ 160 մլրդ խմ գազ:
Վերջին ժամանակաշրջանում նավթի գնի անկման ֆոնին նվազում է նաև գազի գինը: 2015 թվականին ընկերության գնահատականներով այն կազմել է հազար խմ-ի դիմաց 238 ԱՄՆ դոլար՝ նախորդ՝ 2014 թվականին այն կազմել էր 349 դոլար:
Թերթը նշում է, որ ընթացիկ տարում «Գազպրոմ»-ի հասույթը նախկին ԽՍՀՄ երկրներից դուրս մատակարարումներից դոլարային համարժեքով կհայտնվի վերջին 10 տարիների նվազագույն մակարդակում: Աղբյուրը նշել է, որ, քանի որ ընկերությունը մատակարարումների վճարի մեծ մասը ստանում է ռուբլով, ապա ներդրումային նախագծերի իրագործման մեջ ռիսկերը բացակայում են:
Նմանատիպ նյութեր
5404 դիտում
13:37 28-02-2017
«Գազպրոմ»-ը հայտնել է, թե ինչ սակագնով գազ կմատակարարի Եվրոպային 2017 թ-ին
2320 դիտում
14:44 25-09-2014
Իրանը պատրաստ է գազ մատակարարել Եվրոպային, եթե հանվեն պատժամիջոցները. Իրանի նախագահ
Այս բաժնից
634 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ
961 դիտում
20:07 21-12-2024
Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը
784 դիտում
19:37 21-12-2024
Գերմանիայի իշխանությունները նախազգուշացվել էին Մագդեբուրգի ողբերգության հեղինակի ծայրահեղական հայացքների մասին