211652_close_icon
views-count5407 դիտում article-date 13:37 28-02-2017

«Գազպրոմ»-ը հայտնել է, թե ինչ սակագնով գազ կմատակարարի Եվրոպային 2017 թ-ին

Ընթացիկ տարում Եվրոպային ռուսական «Գազպրոմ» ընկերության կողմից մատակարարվելիք գազի սակագինը կկազմի 180-190 դոլար՝ 1000 խմ-ի դիմաց։ Այդ մասին հայտնել է ընկերության նախագահի տեղակալ Ալեքսանդր Մեդվեդևը, հաղորդում է Ria Novosti-ն։ Նրա խոսքով՝ նախրոդ տարի Եվրոպան ստացված 1000-ի դիմաց վճարել է միջինը 167 դոլար։ «Եվրոպան եղել, կա և մնում է «Գազպրոմ»-ի համար առաջնային շուկա»,-նշել է Մեդվեդևը՝ Սինգապուրում Ներդրողների օրվան նվիրված կոնֆերանսում։ Վերջինս հավելել է, որ 2016 թ-ին եվրոպական շուկայում «Գազպրոմ»-ի բաժնեմասը ավելացել է 34%-ով, 2015 թ-ին այդ ցուցանիշը կազմել է 31%։

Նմանատիպ նյութեր