2358 դիտում
18:34 24-10-2015
Տատյանային քույրը թույլ չի տվել մուտք գործել իր տուն, բայց նա մետաղյա ձողով բացել է դուռը եւ ներխուժել ներս
52-ամյա Տատյանա Արինինային մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղի 1-ին փողոցի 76 հասցեում գտնվող քրոջը՝ Դինա Չիչյովային և վերջինիս ամուսնուն՝ Վասիլի Չիչյովին պատկանող, չբնակեցված բնակարանում բնակվելու նպատակով դռան կախովի փականի օղակները մետաղյա ձողի գործադրմամբ վնասելու միջոցով բացել է նշված բնակարանի մուտքի դուռը, ապա տանտերերի կամքին հակառակ՝ ապօրինի մուտք է գործել հիշյալ բնակարան և գիշերել այնտեղ՝ խախտելով նրանց բնակարանի անձեռնմխելիությունը:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 147 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
1162 դիտում
12:37 01-03-2014
Խմիչք օգտագործած վիճակում մի քանի անձանց հետ վիճաբանել է, որի ընթացքում մետաղյա ձողով և քարով հարվածել է նրանց
1677 դիտում
19:15 25-06-2014
Լոռիում 47-ամյա տղամարդը մետաղյա ձողով ծեծել է հարևանուհուն
2724 դիտում
11:36 28-04-2015
23-ամյա Նուշիկը Կապանում մետաղյա ձողով ծեծել է սկեսրոջը
Այս բաժնից
1078 դիտում
12:27 26-10-2024
Իրանի օդային տարածքն արդեն բաց է, իսկ բնակչության զգալի հատվածը չի էլ «նկատել», թե ինչ է տեղի ունեցել. Ոսկանյան
661 դիտում
11:37 26-10-2024
Հայ Առաքելական եկեղեցին ոգեկոչում է տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրը