211652_close_icon
views-count1366 դիտում article-date 20:19 24-10-2015

Վիետնամը շահագրգռված է առավել զարգացնել և խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը. Վիետնամցի նախարար

Հոկտեմբերի 24-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Վիետնամի արդարադատության նախարար Հա Հունգ Կուոնին, ով Երևան է ժամանել մասնակցելու ՄԳԻՄՈ-ի շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումին։ Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ բարեկամ Վիետնամից բարձրաստիճան այս այցելությունը լավ հնարավորություն է նաև երկկողմ հարաբերությունների զարգացման շուրջ համատեղ քայլերը քննարկելու համար, և այդ համատեքստում կարևորեց Հայաստանի արդարադատության նախարարի և ոլորտի այլ պատասխանատուների հետ կայացած հանդիպումները։ Շնորհակալություն հայտնելով Երևան այցելելու հրավերի ու ջերմ ընդունելության համար՝ նախարար Հա Հունգ Կուոնը նշեց, որ ՄԳԻՄՈ-ի շրջանավարտների ֆորումը կազմակերպված է բարձր մակարդակով, և շեշտեց ֆորումի շրջանակներում տեղի ունեցած քննարկումների կարևորությունը։ Հյուրը Էդվարդ Նալբանդյանին փոխանցեց Վիետնամի փոխվարչապետ, արտգործնախարար Ֆամ Բին Մինի ողջյուններն ու բարեմաղթանքները։ Վիետնամի արդարադատության նախարարն ընդգծեց, որ իր երկիրը շահագրգռված է առավել զարգացնել և խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը, և իր այցելությունը նաև այդ ուղերձն է պարունակում։ Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ամրապնդման, բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման շուրջ, կարևորվեց միջկառավարական հանձնաժողովի ձևավորումը։ ՀՀ Արտաքին գործերի նախարարություն

Նմանատիպ նյութեր