Հարավային Կորեան կրակ է արձակել հյուսիսկորեական նավի ուղղությամբ
Հարավային Կորեան 5 անգամ նախազգուշական կրակ է արձակել ԿԺԴՀ-ին պատկանող մոտորանավակի ուղղությամբ, որն անցել է երկու երկրների միջև ձգվող ծովային սահմանը, գրում է Life.news-ը:
5 նախազգուշական կրակոցից հետո մոտորանավակը հեռացել է Հարավային Կորեայի տարածքային ջրերից: Տուժածների վերաբերյալ տեղեկություններ չկան:
ԿԺԴՀ-ի ներկայացուցիչները նշել են, որ մոտորանավակը կատարել է սովորական պարտականությունները: