211652_close_icon
views-count2029 դիտում article-date 21:23 25-10-2015

Ամերիկյան դատարանը արդարացրել է 17-ամյա տղային 7 անգամ կրակած ոստիկանին

Ամերիկյան Իտան շրջանի դատարանն արդարացրել է ոստիկանության աշխատակցին, որն այս տարվա փետրվարին 7 անգամ կրակել էր 17-ամյա Դեվեն Գիլֆորդի վրա: Հաղորդվում է, որ ոստիկանը կանգնեցրել է երիտասարդի ավտոմոբիլը, երբ վերջինս հեռահար լուսարձակներով կուրացրել է նրան: Դեվենը հրաժարվել է օրենքի ներկայացուցչին ցույց տալ իր փաստաթղթերը, ինչից հետո ոստիկանը նրան ուժով դուրս է հանել մեքենայից, որից հետո երկուսն էլ գործի են դրել բռունցնքները: Ոստիկանը երիտասարդի հանդեպ կիրառել էլեկտրաշոկ եւ 7 անգամ կրակել նրա վրա: Ստացած վնասվածքներից երիտասարդը մահացել է: Ոստիկանությունն առ այսօր վստահեցնում է, որ երիտասարդն իրեն ագրեսիվ է պահել,-տեղեկացնում է Russian Today-ը:

Նմանատիպ նյութեր