211652_close_icon
views-count1278 դիտում article-date 19:57 26-10-2015

ԱՄՆ-ն և Իսրայելը պաշտոնապես սկսում են խաղաղ ատոմի ոլորտում համագործակցությունը

ԱՄՆ-ի իշխանությունները համաձայնվել են համագործակցել Իսրայելի հետ ոչ ռազմական բնույթ կրող ատոմային ծրագրի շուրջ, հաղորդում են իսրայելական ԶԼՄ-ները՝ հղում անելով ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությանը: Նշվում է, որ նշված ոլորտում համագործակցությամ մասին հռչակագիրը արմատապես կփոխի ամերիկյան իշխանությունների քաղաքականությունը, քանի որ Իսրայելը չի ստորագրել միջուկային զենքի չտարածման մասին միջազգային պայմանագիրը: Մինչ օրս ԱՄՆ-ն չի համագործակցել ատոմի հարցում այն երկրների հետ, որոնք չեն ստորագրել նշված պայմանագիրը: Փորձագետները գտնում են, որ իրավիճակը փոխվեց այն բանից հետո, երբ Իրանի և գերտերությունների միջև ստորագրվեց պատմական համաձայնագիրը: Նախորդ շաբաթ Իսրայել է ժամանել ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Յուվալ Շտայնիցը:

Նմանատիպ նյութեր