211652_close_icon
views-count2015 դիտում article-date 11:34 06-10-2016

Ռուսաստանը դադարեցրել է խաղաղ ատոմի շուրջ ԱՄՆ-ի հետ գիտական համագործակցությունը

Մոսկվան դադարեցրել է Վաշինգտոնի հետ միջուկային ու էներգետիկական ոլորտներում գիտահետազոտական համատեղ աշխատանքները։ Ինչպես հաղորդում է BBC-ն, համապատասխան որոշումը տեղադրվել է ՌԴ կառավարության կայքում։ Ըստ 2013 թ-ին ստորագրված փաստաթղթի՝ խոսքը գնում է ԱՄՆ-ի հետ նշված բնագավառներում համատեղ հետազոտությունները դադարեցնելու մասին։ Նշված քայլի պատճառը ռուսական կողմն անվանել է ամերիկյան կողմից փաստաթղթի որոշ կետերի չկատարումն այն բանից հետո, երբ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանվեցին։ Հայտարարության մեջ ասվում է. «2014 թվականի ապրիլին «Ռոսատոմ» կորպորացիայի կողմից նամակ է ստացվել ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարությունից, որում նշված է, որ Ուկրաինայի իրադարձությունների պատճառով միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցությունը պետք է դադարեցվի։ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կանոնավոր երկարաձգումը, այդ թվում՝ ատոմային էներգետիկայի ոլորտում, պահանջում է համազդող քայլեր ամերիկյան կողմի նկատմամբ»։ Նշենք, որ համաձայնագիրը թույլ էր տալիս երկու երկրներին համատեղ աշխատել միջուկային ռեակտորների նախագծերի վրա՝ նվազեցնելու համար միջուկային տարածման ռիսկը։

Նմանատիպ նյութեր