35782 դիտում
22:14 26-10-2015
Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. 38-ամյա իրանացին «Iveco» բեռնատարով 40 մ գլորվելով` հայտնվել է ձորում. նրա դին դուրս են բերել Գորիսի փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում` այսօր` հոկտեմբերի 26-ին, Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 02:30-ի սահմաններւմ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 245.5 կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 38-ամյա Հաբիբ Ջամշիդի Մոհամմադինը իր վարած «Iveco» մակնիշի 24 D 525-10 համարանիշի բեռնատար ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլորվելով` ընկել ձորը:
Վթարի հետևանքով վարորդ. Հ. Մոհամմադինը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից, իսկ հետո` ձորից, դուրս են բերել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գորիսի թիվ 55 հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները, ովքեր ժամանել են 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները 2 ժամից ավելի աշխատանքներ են կատարել, թե դիակի հայտնաբերման, թե դուրս բերման ուղղությամբ, քանի որ եղանակը մառախղապատ էր և տեսանելիությունը բավականին ցածր:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանութոյան 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցնեը` վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը` քննիչ Ա. Բալոյանի գլխավորությամբ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+