848 դիտում
10:32 27-10-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Հայաստանում կենսաբանական ոլորտում ներգրավման համագործակցային ծրագրի ղեկավարին
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի սպառնալիքների նվազեցման գործակալության պատվիրակության (DTRA) հայաստանյան գրասենյակի նոր ղեկավար Մայոր Մեթյու Փոուփի գլխավորած պատվիրակությանը:
Գործակալությունը մեր երկրում իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնց նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը երկրի անասնաբուժության և առողջապահության ոլորտները Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական սկզբունքներին համապատասխանեցնելու հարցում, ինչը կնպաստի Հայաստանում հատուկ վտանգավոր պաթոգենների հայտնաբերման, ախտորոշման և արձագանքման համակարգերի հզորացմանը:
Գործակալության աջակցությամբ արդեն ավարտվել է «Խոզերի աֆրիկական ժանտախտի համաճարակաբանական կարգավիճակը և հսկողությունը Հայաստանում` ԱՄ-3» ծրագիրը, և ներկայումս ընթացքի մեջ է «Արևելյան Եվրոպայում խոզերի աֆրիկական ժանտախտի էկոլոգիայի և համաճարակաբանության մասին հանրային իրազեկում, վերահսկման և կանխարգելման նպատակով` ուսուցման տրամադրում, մեթոդների և ռազմավարությունների իրականացում` TAP-A1» ծրագիրը:
Ողջունելով հյուրին` նախարար Սերգո Կարապետյանը բարձր է գնահատել Հայաստանում Գործակալության կողմից իրականացվող ծրագրերը: Այս ենթատեքստում նախարարը մասնավորապես ընդգծել է կենտրոնական անասնաբուժական ռեֆերենս լաբորատորիայի կառուցման դերն ու նշանակությունը մեր երկրի համար:
Նախարարի խոսքով` միաժամանակ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել մարզերում գործող անասնաբուժական լաբորատորիաների վերազինման համար, քանի որ առանց ժամանակակից սարքավորումների անհնար է իրականացնել ճշգրիտ ախտորոշիչ աշխատանքներ:
Նախարար Սերգո Կարապետյանը հյուրերի ուշադրությունը հրավիրել է նաև երկրում գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման անհրաժեշտությանը, առանց որի անասնաբուժական ծառայությունները լիարժեքորեն չեն կարող մատուցվել:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև DTRA գործակալության և ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետագա համագործակցության հեռանկարները:
Նմանատիպ նյութեր
3434 դիտում
14:58 31-05-2018
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի ղեկավարին
1528 դիտում
15:30 24-12-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ամփոփել է 2014 թվականի արդյունքները գյուղատնտեսության ոլորտում
1149 դիտում
18:41 14-05-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավարին
Այս բաժնից
934 դիտում
16:39 16-11-2024
«Կանաչ Երևան» գաղափարի շրջանակում Նորքի այգիներում մեկնարկեցինք ծառատունկը. Տիգրան Ավինյան
889 դիտում
16:21 16-11-2024
Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակը շնորհեց Նարայանա Մուրթիին
1021 դիտում
15:07 16-11-2024
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն