ՀՀ կենտրոնական բանկը և Բելգիայի ազգային բանկը խորացնում են գործակցությունը
ՀՀ կենտրոնական բանկի և Բելգիայի ազգային բանկի միջև գործակցության շրջանակում ՀՀ ԿԲ են այցելել Բելգիայի ազգային բանկի ֆինանսական վերահսկողության և միջազգային ու եվրոհամակարգի համակարգման վարչությունների աշխատակիցներ Մարկ Վերլեյը և Քսավիեր Հավիան:
Հյուրերը հանդիպումներ են ունեցել ԿԲ ֆինանսական վերահսկողության, ֆինանսական համակարգի կարգավորման, ֆինանսական համակարգի կայունության և զարգացման և տնտեսական հետազոտությունների վարչությունների ներկայացուցիչների հետ:
Կլոր սեղան-քննարկումների ընթացքում հյուրերին ներկայացվել է ՀՀ-ում բանկային վերահսկողությունը և կարգավորումը, ռիսկերի վրա հիմնված վերահսկողությունը:
Հյուրերը ներկայացրել են ֆինանսական վերահսկողության և կարգավորման ոլորտում Բելգիայի և Եվրոհամակարգի երկրների փորձը:
Հանդիպման ավարտին ՀՀ կենտրոնական բանկի և Բելգիայի ազգային բանկի միջև գործակցությունը խորացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:
[b]ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն[/b]