1279 դիտում
21:27 27-10-2015
Գագիկ Բեգլարյանը հանդիպել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հոկտեմբերի 27-ին հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ:
Գագիկ Բեգլարյանը, ողջունելով նորանշանակ դեսպանին, շնորհավորեց Հայաստանում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ, մաղթեց արդյունավետ աշխատանք և նորանոր հաջողություններ:
Նախարարն իր խոսքում անդրադարձավ հայ-իրանական բարեկամական հարաբերություններին, նշեց, որ դրանք շատ կարևոր են համատեղ իրականացվող ծրագրերում փոխադարձ վստահության համար:
«Հայաստանի և Իրանի Հանրապետությունների միջև տրանսպորտի և կապի ոլորտում միշտ եղել է փոխշահավետ համագործակցություն: Այս պահին քննարկում ենք Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման նախագիծը, ինչպես նաև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրում իրանական ընկերությունների ներգրավման խնդիրը: Այս ծրագրերի մասին ես վերջերս առիթ ունեցել եմ մեզ մոտ՝ Հայաստանում, զրուցելու նաև ԻԻՀ տրանսպորտի և քաղաքաշինության նախարար Աբբաս Ախունդիի hետ: Նախագծերի իրականացումը կարևոր նշանակություն կունենա ինչպես երկու պետությունների տնտեսությունների զարգացման համար, այնպես էլ կնպաստի տարածաշրջանի երկրների ակտիվ փոխհամագործակցությանը»,- ասաց Գագիկ Բեգլարյանը:
Սեյեդ Քազեմ Սաջադին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ Գագիկ Բեգլարյանի և Աբբաս Ախունդիի միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ուղղությամբ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը ակտիվ աշխատանքներ է տանում:
«Հաշվի առնելով, որ ակտիվացել են Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության աշխատանքները, մենք կարծում ենք, որ տրանսպորտի և բեռնափոխադրումների ոլորտում երկու երկրները հաջողության հասնելու համար պետք է ավելի մեծ քայլեր կատարեն: Ինչ վերաբերում է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքին, մենք այստեղ ևս ակնկալում ենք լուրջ համագործակցություն: Իրանցի առաջատար ճարտարապետներն ու ճանապարհաշինարարները կարող են մասնակցություն ունենալ այդ աշխատանքներում»,- նշեց դեսպանը:
Հանդիպման ընթացքում խոսվեց նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն առաջիկա այցի մասին, ինչպես նաև քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:
Նմանատիպ նյութեր
7446 դիտում
20:02 18-10-2016
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին
5615 դիտում
18:08 04-07-2018
Սփյուռքի նախարարն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին
Այս բաժնից
793 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
631 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
745 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված