80998 դիտում
22:04 27-10-2015
6 ամսական Լուիզայի մոտ լյարդի ցիրոզ է հայտնաբերվել. ծնողներին պետք է մեր բոլորիս օգնությունը. եկեք հնարավորության սահմաններում հրաշք փոքրիկին օգնենք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևան քաղաքի Մոսկովյան փողոցի 9 շենքի բնակիչներ, ամուսիններ` 26-ամյա Արմեն Ավետիսյանը և 26-ամյա Լուսինե Սադոյանի 6 ամսական երեխայի՝ Լուիզա Ավետիսյանի մոտ լյարդի ցիրոզ է ախտորոշվել:
Այս մասին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում արցունքն աչքերին պատմեցին ծնողները` հայցելով բարի մարդկանց գթասրտությունը:
Նրանք պատմեցին, որ երեխան ծնվել է ապրիլի 15-ին, 3 օր հետո ծնողները նկատել են, որ երեխայի գույնը դեղնել է և բժիշկները սկզբից ասել են, որ դեղնախտ է:
2 ամսեկանում ավելի է վատանում վիճակը և երեխային տեղափոխում են Մուրացանի հիվանդանոց, որտեղ երեխան անալիզներ է հանձնում: Տրվում է ախտորոշում լյարդի հեպատիտ և կատարվում բուժում: Դուրս գրելուց հետո նույնպես բուժումը շարունակվում է:
Ծնողները երեխային հետազոտման նպատակով տեղափոխում են Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց, որտեղ կատարվում է «ЭХО» և վերջնական ախտորոշում է տրվում լյարդի ցերոզ հիվանդությունը:
6-ամյա Լուիզային անհրաժեշտ է շտապ բուժում, լյարդի փոխպատվաստում, սակայն վիրահատությունը պետք է կատարվի Գերմանիայում: Նաև խորհուրդ են տվել տեղափոխել Իսրայել կամ Ռուսաստան և վիրահատության նախնական գումարը կազմում է 100 000 եվրո, սակայն ընտանիքը կարողունակ չէ նման գումար վճարել:
Լուիզայի ծնողները կանգնել են ֆինանսական դժվարությունների առաջ և խնդրում են բոլոր բարեգութ մարդկանց` երեխայի կյանքը փրկելու, շտապ վիրահատության համար հնարավորին չափ դրամական աջակցություն ցուցաբերել:
Բացվել է հաշվեհամար Ամերիաբանկ ՓԲԸ-ում Լուսինե Աշոտի Սադոյանի անվամբ:
AMD - 1570022984100100
USD - 1570022984100101
EUR - 1570022984100146
RUB – 1570022984100158
Սրտացավ և բարեգութ մարդիկ կարող են իրենց օգնությունն առաջարկել այս ընտանիքին՝ զանգահարելով 099 75 01 73 հեռախոսահամարով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
41625 դիտում
20:11 16-04-2017
Օգնենք 4-ամյա փոքրիկին և վերադարձնենք այն ինչ ամենաթանկն է բոլորիս կյանքում` ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ
26178 դիտում
10:13 25-04-2017
Օգնենք 4-ամյա փոքրիկին և վերադարձնենք այն, ինչ ամենաթանկն է բոլորիս կյանքում` ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ
14131 դիտում
10:24 02-05-2017
Օգնենք 4-ամյա փոքրիկին և վերադարձնենք այն, ինչ ամենաթանկն է բոլորիս կյանքում` ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ
Այս բաժնից
1867 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)