4318 դիտում
08:41 28-10-2015
Հոկտեմբերի 27-ի պետական ահաբեկչության զոհերի նկատմամբ հարգանքի տուրք մատուցելու ավանդույթը մեր երկրում տարեցտարի փոխվում է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Աժ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ հերթական անգամ ամոթալի իրավիճակում հայտնվեց։ Աժ նիստի մեկնարկը արձանագրելիս նա մոռացավ հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգել։ Սահակյանը սովորականի պես սկսեց նիստը վարել, ինչը դուր չեկավ պատգամավորներին։ Պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանը բղավեց, թե՝ մի րոպե կանգնենք, հարգենք զոհերի հիշատակը, նոր նստենք։ Սահակյանն ասաց. «Իհարկե, մենք առավոտյան արարողություն կատարել ենք, բայց եթե ցանկություն կա, կարող ենք մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը»։ Այնուհետև հայտարարվեց լռության և հիշատակի րոպե։
Հասկանալի է, որ հոկտեմբերի 27-ի սպանդը Գալուստ Սահակյանի համար պաշտոնական վերելքի յուրօրինակ հնարավորություն բացեց, բայց ամեն դեպքում տգեղ է, երբ խորհրդարանի ղեկավարն իր գործընկերների հիշատակը հարգում է հուշումից հետո միայն։
Եվ, ընդհանրապես, պետական այդ ահաբեկչության զոհերի նկատմամբ հարգանքի տուրք մատուցելու ավանդույթը մեր երկրում տարեցտարի, կարծես թե, փոխվում է։ Այլևս անգամ ձևական ժեստեր չեն արվում պետական պաշտոնյաների կողմից»։
Նմանատիպ նյութեր
1572 դիտում
13:22 21-08-2019
Այսօր ահաբեկչության զոհերի հիշատակման և հարգանքի տուրք մատուցելու միջազգային օրն է
Այս բաժնից
2266 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»
1756 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»
1513 դիտում
07:34 19-12-2024
Ուշագրավ իրադարձություն Երևանում. ի՞նչ է սպասվում Հայաստանի զբոսաշրջության ոլորտին. «Փաստ»