211652_close_icon
views-count1262 դիտում article-date 09:28 28-10-2015

Սիրիական բանակը Իդլիբի մոտակայքում 60 ահաբեկչի է ոչնչացրել

Սիրիայի կառավարական ուժերը ցամաքային գործողություն են իրականացրել «Ջեյշ ակ-Ֆաթհ» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ Ջեբալ-ազ-Զավիա լեռնային տեղանքում, որի արդյունքում ոչնչացվել է 60 ահաբեկիչ և շարքից հանվել 12 ամենագնաց՝ զինված գնդացիրներով, հաղորդում է Tass-ը: Ներկա պահին բանակը հետապնդում է ծայրահեղականներին Իդլիբ քաղաքից դեպի հարավ ընկած շրջաններում: Էլ-Լատմանում ոչնչացվել է մի քանի տասնյակ վարձկան, ովքեր կռվում էին ծայրահեղական «Ջունդ ալ-Աքսա» խմբավորման կազմում: Չի բացառվում, որ նրանց թվում կարող են լինել դաշտային հրամանատարներ Մուհամմեդ աս-Սալեմը և Մուհամմեդ ա-Ռաշիդը:

Նմանատիպ նյութեր