211652_close_icon
views-count2439 դիտում article-date 11:29 29-10-2015

Անգլիայի Գավաթ. Յուրգեն Կլոպի առաջին հաղթանակն ու «Մանչեսթեր Յունայթեդի» ֆիասկոն. տեսանյութ

«Լիվերպուլը» գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպի գլխավորությամբ առաջին հաղթանակը տարավ: Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում մերսիսայդցիները նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթեցին «Բորնմուտին»: Իսկ ահա «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ չկարողացավ հաղթահարել Անգլիայի Չեմպիոնշիփում հանդես եկող «Միդլսբրոյի» արգելքը: Գոլազուրկ՝ 0:0 հաշվով խաղից հետո հաղթողը որոշվեց 11 մետրանոց հարվածաշարով: Այդտեղ բախտը ժպտաց «Միդլսբրոյին»՝ 3:1: Անգլիական Պրեմիեր-Լիգայի առաջատարը՝ «Մանչեսթեր Սիթին» 5:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Քրիսթալ Փելասի» նկատմամբ և նույնպես դուրս եկավ հաջորդ փուլ: [b]Անգլիական լիգայի գավաթ, 1/8 եզրափակիչ[/b] Լիվերպուլ» - «Բորնմութ»՝ 1:0 Նաթանել Կլայն, 17 «Մանչեսթեր Սիթի» - «Քրիսթալ Փելաս»՝ 5:1 Ուիլֆրիդ Բոնի, 22, Կևին դե Բրույնե, 44, Իհենաչո, 59, Յայա Տուրե, 77 (11մ), Մանուել Գարսիա, 90 - Դամիեն Դելենի, 89
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր