13593 դիտում
22:26 26-08-2017
«Մանչեսթեր Յունայթեդի» հերթական հաղթանակն ու Մխիթարյանի 5-րդ գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի առաջնության 3-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով «Լեսթերին»
Մանկունյանցիները խաղի սկզբից հսկայական առավելություն ունեին, սակայն միայն 70-րդ րոպեին կարողացան բացել հաշիվը. Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո աչքի ընկավ փոխարինման դուրս եկած Մարկուս Ռեշֆորդը: Սա հայ ֆուտբոլիստի 5-րդ գոլային փոխանցումն էր և այս ցուցանիշով նա այժմ ԱՊԼ-ում իրեն հավասարը չունի:
82-րդ րոպեին «ՄՅՈւ»-ն կրկնապատկեց հաշիվը. նորից փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստները աչքի ընկան. Լինգարդի փոխանցումից հետո «Լեսթերի» դարպասը գրավեց Ֆելայնին:
Նշենք, որ 53-րդ րոպեին Լուկակուն չիրացրեց 11 մետրանոց հարվածը:
Հենրիխ Մխիթարյանը մանկունյանցիների մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 74-րդ րոպեին:
«Մանչեսթեր Յունայթեդը» երրորդ անընդմեջ հաղթանակն է տանում, ընդ որում՝ առանց գոլ բաց թողնելու, և 9 միավորով մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականում է:
[b]Անգլիայի առաջնություն. «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լեսթեր»՝ 2:0
[/b]
Ռեշֆորդ, 70, Ֆելայնի, 82
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3041 դիտում
20:08 06-08-2014
Հենրիխ Մխիթարյանի հիանալի գոլային փոխանցումը` «Շլյոնսկ»-ի դեմ խաղում. տեսանյութ
32007 դիտում
21:09 19-02-2017
Մխիթարյանի հրաշք գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2135 դիտում
14:29 18-12-2020
Ա սերիա. «Ռոմայի» հերթական հաղթանակն ու Մխիթարյանի հերթական գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1747 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը
1435 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1234 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին