211652_close_icon
views-count2947 դիտում article-date 17:41 29-10-2015

Քրիստինեն Արտուշին մեղադրել է իր նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ, բայց քննությունը այլ բան է պարզել

Քրիստինե Գրիգորի Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում Արտուշ Մխիթարյանին մեղադրելով ծանր հանցագործություն կատարելու մեջ, ներկայացրել է գրավոր հաղորդում՝ վերջինիս կողմից իր նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու վերաբերյալ: Սակայն նրա դեմ է քրեական գործ հարուցվել սուտ մատնության հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր