211652_close_icon
views-count1545 դիտում article-date 17:58 29-10-2015

Արթուր Դավթյան. Եթե շարունակեմ լավ հանդես գալ, ապա Ռիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր կունենանք

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքին Գլազգոյից պատմել է, թե ինչպես է հիմա իրեն զգում և խոսել է Ռիոյի ուղեգրի մասին: «Մրցաշարի մեկնարկից առաջ ինձ այդքան էլ լավ չէի զգում: Նույնիսկ այստեղ գալուց հետո դրական փոփոխություն չկար: Երևանում մոտ մեկ շաբաթ չէի մարզվել և Գլազգո գալուց հետո միայն սկսել եմ նորից մարզվել: Միայն աշխարհի առաջնության մեկնարկից 3 օր առաջ նոր ինձ ավելի լավ էի զգում: Այդ բաց թողած մեկ շաբաթը ինձ ինչ որ տեղ հետ գցեց: Եթե շարունակեմ լավ հանդես գալ, ապա Ռիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր կունենանք»,- ասել է նա: Հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 1-ը Գլազգոյում անցկացվում է մարմնամարզության աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է 2016 թվականի Օլիմպիական խաղերի համար: Հայաստանը ներկայացնում են Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը և Հուռի Գեբեշյանը: Մարմնամարզիկ Հուռի Գեբեշյանը իրավունք է ստացել մասնացելու Ռիոյում կայանալիք «Թեստ իվենթ»-ին և աշխարհի առաջնությունում գրանցած արդյունքը կրկնելու դեպքում կլինի առաջին հայ մարմնամարզիկը, ով Հայաստանը կներակայացնի Օլիմպիական խաղերի կանանց մարմնամարզությունում: Բացի Գեբեշյանից «Թեստ իվենթ»-ին մասնակցելու իրավունք է ստացել նաև Արթուր Դավթյանը: Մարմնամարզիկներ Վահագն Դավթյանը և Հարություն Մերդինյանը հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-ին կմասնակցեն աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին:

Նմանատիպ նյութեր