211652_close_icon
views-count2904 դիտում article-date 21:44 21-04-2016

Հունաստանում վառվեց Ռիոյի Օլիմպիական խաղերի կրակը. տեսանյութ

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակի վառման պաշտոնական արարողությունը կայացավ հունական Օլիմպիա ավանում` Հերայի տաճարում: Ավանդույթի համաձայն, կրակը վառեցին տաճարի քրմուհիների դերը կատարող դերասանները: Այս տարի ևս գլխավոր քրմուհու դերը կատարում էր հույն դերասանուհի Կատարինե Լեհուն: Վերջինս, ըստ հին հունական Օլիմպիական խաղերին բնորոշ արարողակարգով, «խնդրում է» աստվածներին մարդկանց ուղարկել օլիմպիական կրակը: Խաղերի կրակը վառվում է հատուկ հայելիների միջոցով: Ռիո-2016-ի առաջին ջահակիրը մարմնամարզիկ Էլեֆտերիոս Պետրունիասըն է: Նրան հաջորդում է բրազիլացի վոլեյբոլիստ, Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Ջիովանե Գավիոն: Այժմ Օլիմպիական խաղերի կրակը Հունաստանում կմնա մոտ մեկ շաբաթ և ապրիլի 27-ին օդանավով կհասնի Բրազիլիայի մայրաքաղաք՝ նախագահի նստավայր, որտեղից էլ մայիսի 3-ից կսկսվի կրակի փոխանցումավազքը: Օլիմպիական խաղերի կրակը՝ փոխանցումավազքի 95 օրերի ընթացքում կանցնի 329 քաղաքով, 10.000 մղոն օդով և 20.000 կմ ցամաքով: Փոխանցումավազքին կմասնակցեն 12.000 մարդ: Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին: Օգոստոսի 5-ից 21-ը`17 օրերի ընթացքում աշխարհի 206 երկրներից մոտ 10,500 մարզիկներ կմրցեն 306 մեդալների հավաքածուների համար: Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջաններում` Կոպակաբանայում, Մարականայում, Դեոդորոյում և Բարայում գտնվող 33 կառույցներում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր