211652_close_icon
views-count2130 դիտում article-date 08:03 30-10-2015

Մանրամասներ Հանրապետական կուսակցության «Այո»-ի շտաբի նիստից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը տեղեկություններ է հաղորդում Հանրապետական կուսակցության «Այո»-ի շտաբի նիստից. «Մեծամասնական ընտրակարգով ընտրված մանդատ ստացած պատգամավորների գերակշիռ մասը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրահանգով նախօրեին հավաքվել է ՀՀԿ-ի Մելիք Ադամյանի գրասենյակում: Օլիգարխ-պատգամավորներին, որոնց մի մասը ՀՀԿ-ն է ներկայացնում, իսկ մյուս մասը` ԲՀԿ, կամ էլ իբր թե անկախ են, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Աբրահամյանը հասկացրել է, որ «անկախ» ԲՀԿ-ականների հետագա ճակատագիրը կախված է այն բանից, թե նրանք ինչ արդյունքներ կապահովեն դեկտեմբերի 6-ին նշանակված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ: Պատգամավորներին հանձնարարվել է, որ յուրաքանչյուրն իր ընտրատարածքի մարզպետի (Երևանում քաղաքապետ Տարոն Մարգարյանի) հետ համաձայնեցնի, թե ինքը որ տեղամասերի արդյունքների համար է պատասխանատվություն կրում: Հովիկ Աբրահամյանը պատգամավորներին ուղղակի ասել է, որ ինքն ըստ այդ «բաժանման» է պատգամավորներից հանրաքվեի արդյունքների հետ կապված հաշիվ պահանջելու»:

Նմանատիպ նյութեր