211652_close_icon

ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը Ադրբեջան է ժամանել

views-count1535 դիտում article-date 13:53 30-10-2015
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդները ժամանել են Ադրբեջան, հաղորդում է haqqin.az-ը: 30 հոգուց բաղկացած պատվիրակությունը գլխավորում է Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Խորդի Խուկլան: Մինչ նոյեմբերի 1-ի անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները ԵԽԽՎ պատվիրակության անդամները հանդիպումներ են անցկացնելու մի շարք կուսակցությունների, ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Այցելությունը կավարտվի նոյեմբերի 2-ին՝ մամուլի ասուլիսով, որտեղ եվրոպացի դիտորդները իրենց գնահատականները կտան:

Նմանատիպ նյութեր