211652_close_icon

Հայաստանյան երեք պրեմիերա՝ մեկ համերգի ընթացքում

views-count2063 դիտում article-date 19:40 30-10-2015
Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 19.00, Արամ Խաչատրյան համերգասրահում Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի շրջանակում տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մենակատարների համերգը՝ նվագախմբի նվագակցությամբ։ Ծրագրում՝ Ջակոմո Պուչինի՝ Սիմֆոնիկ պրելյուդ, հայաստանյան պրեմիերա, Նինո Ռոտա՝ Ֆագոտի կոնցերտ, հայաստանյան պրեմիերա (մենակատար՝ Նիկոլայ Պողոսյան (ֆագոտ), Ֆերդինանդ Դավիդ՝ Կոնցերտինո տրոմբոնի և նվագախմբի համար, հայաստանյան պրեմիերա (մենակատար՝ Վահրամ Դավթյան (տրոմբոն), Պյոտր Չայկովսկի՝ Սիմֆոնիա թիվ 5։ Դիրիժոր՝ Միրան Վոպոտիչ (Խորվաթիա)։ Հիշեցնենք, որ խաչատրյանական փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո։

Նմանատիպ նյութեր